28/04/2024

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզերում իրականացվել է համապետական ծառատունկ, որին մասնակցել են նաև Պրոբացիայի ծառայության Լոռու, Կոտայքի և Սյունիքի մարզային մարմինների աշխատակիցները, ծառայության շահառուները և նրանց ընտանիքի անդամները։

Հայաստանի երեք մարզում տնկվել է շուրջ 14,000 ծառ: Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն էին սոճի, թեղի, հացենի։

Ծառատունկին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև պետական գերատեսչությունների, ուսումնական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։